Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Pinsight-ը միացել է SmartGateVC վենչուրային ֆոնդի ընտանիքին
News 23/06/2021 22:51

SmartGateVC-ն հայտարարել է Pinsight ընկերությունում ներդրման մասին` որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրող։ Pinsight-ը SaaS պրոդուկտ է, որի միջոցով հաճախորդների սպասարկման և պրոդուկտների զարգացման թիմերը կարող են ավտոմատացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, ֆինանսական և այլ չմշակված տվյալներից կանխատեսումների դուրսբերման գործնթացը մեկ հպման օգնությամբ։

Pinsight-ն օգտագործում է մեքենայական ուսուցման նորարական մոտեցումների և խորը վիճակագրական վերլուծության ավանդական մեթոդաբանության համակցությունը ամբողջովին ավտոմատացված եղանակով բարձր ճշտությանբ, բացատրվող, և վստահելի արդյունքներ ստեղծելու համար։ Այս լուծումը կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում՝ մարկետինգ (քարոզարշավի էֆեկտիվության և արձագանքի բարձրացում), ֆինանսներ (վարկային ռիսկերի նվազեցում կամ ներդրման եկամտաբերության բարձրացում), մանրածախ վաճառք (վաճառքների ավելացում և բարելավում), շուկայի ուսումնասիրություն (շուկայական միտումների և խոցելի կետերի բացահայտում), հեռահաղորդակցություն (հաճախորդների արտահոսքի նվազեցում և գոհունակության բարձրացում) և այլն։ Այսպիսով, Pinsight-ը մտնում է 23 միլիարդ ԱՄՆ դոլլարից ավելի գնահատվող բիզնես վերլուծությունների շուկա, որը միտում ունի ընդլայնվելու մինչև 33 միլիարդ ԱՄՆ դոլլար մինչև 2025 թվականը։

«Pinsight-ը համապատասխանում է մեր պորտֆոլիոյի ԱԲ ընկերությունների ենթակառուցվածքին, այդ թվում՝ SuperAnnotate, AimHub, ActiveLoop։ Ես շատ ոգևորված եմ այս ներդրումով և թիմով», նշում է SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը։

«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ընկերությունները որոշումներ կայացնելու համար էականորեն հիմնվում են տվյալների և վերլուծությունների վրա։ Մինչդեռ, մինչ օրս էլ չմշակված տվյալների հիման վրա եզրակացություններ անելը զարմանալիորեն դժվար է և ժամանակատար։ Pinsight-ում մենք ստեղծել ենք արհեստական բանականությամբ աշխատող ամբողջովին ավտոմատացված մի համակարգ, որը կարողանում է չմշակված տվյալներից դուրս բերել կարևոր կանխատեսումներն ու գործոնները՝ հնարավորություն տալով կայացնելու ճիշտ որոշումներ ավելի սեղմ ժամկետներում», նշում է Pinsight-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Դավթյանը։

«Pinsight-ը գիտության և տեխնոլոգիայի դեպի արտադրանք անցման լավ օրինակ է, որն ուղղված է ձեռնարկություններում առկա իրական խնդրի լուծմանը», նշում է SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

«Մեծ բավականություն է Հրանտի հետ աշխատելը․ ոգևորող հետևողանություն և օրինակելի պրոֆեսիոնալիզմ։ Pinsight-ը նոր տիրույթ ստեղծելու ճանապարհին է և քայլ առ քայլ կառուցում է իր հաջողությունը», նշում է SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը։

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ:  Ֆոնդի հիմնական ուղղություններն են արհեստական բանականություն (AI), անվտանգություն, իրերի համացանց (IoT) և զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիաներ, քվանտային հաշվարկ և բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: