SmarTalk շարքի հերթական խոսնակը Մարիան Թոմասն է։ Նա թվային գովազդի և շուկայավարման փորձագետ է՝ ավելի քան 20 տարվա փորձով։
Ինքնուրույն ծրագրավորում սովորելով՝ 1998 թ.-ին Մարիանը սկսել է աշխատել որպես webmaster Ամերիկյան ամենամեծ գովազդային ընկերությունում՝ BBDO-ում։ Այդ ժամանակներից ի վեր Մարիանն աշխատել է ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Yahoo!-ն, որտեղ նա եղել է վաճառքների ավագ մենեջեր, և Buzzfeed Entertainment-ը, որտեղ զբաղեցրել է վաճառքի տնօրենի պաշտոնը։ Ներկայումս աշխատում է որպես Ad Tech և Data Solutions բաժնի տնօրեն Zynga-ում։
Մինչ օրս Մարիանի զբաղեցրած բոլոր պաշտոնները հիմնված են եղել տվյալների վրա և համատեղել են նրա երկու ցանկությունները՝ հասկանալ մարդկային վարքի օրինաչափությունները և տվյալները կիրառել՝ օգնելու մարդկանց նոր բաներ փորձել։
Մարիանի հետ հանդիպմանը միանալ կարող եք այսօր՝ 19։00-ին՝ գրանցվելով այստեղ։