Հունիսի 25-ից 26-ը կայանալու է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթի երկօրյա «Վենչուրային Համաժողով»-ը, որտեղ կարճ ցուցակ անցած թիմերը հանդես են գալու իրենց գործարար ներկայացումներով գնահատող հանձնաժողովի առջև:
Առաջին անգամ հնարավորություն է տրվում ընտրելու նաև լավագույն գործարար ներկայացումը։
Անհրաժեշտ է հետևել հունիսի 25-ին և 26-ին կայանալիք Վենչուրային համաժողովի առցանց հեռարձակումներին՝ մեր Facebook-յան և Youtube-յան ալիքներով և քվեարկել լավագույն ու տպավորիչ գործարար ներկայացումով հանդես եկած թիմի/կազմակերպության օգտին՝ առցանց ձևաչափով:
Քվեարկությունը կմեկնարկի երկօրյա Վենչուրային համաժողովի ավարտից անմիջապես հետո՝ strawpoll հարթակի միջոցով:
Քվեարկությունը կտևի 5 օր՝ մինչև հուլիսի 1-ի ժ․ 23։59, որի արդյունքում կընտրվի «Լավագույն գործարար ներկայացում» անվանակարգում հանրային առցանց քվեարկությամբ հաղթող ճանաչված թիմի անունը։
Հաղթողը կպարգևատրվի 500 000 ՀՀ դրամով (ներառյալ՝ բոլոր հարկերը, տուրքերն ու պարտադիր այլ վճարները), որը կտրամադրվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից: Ընդ որում՝ բուն դրամաշնորհային մրցույթում հաղթելու կամ չհաղթելու հանգամանքը չի անդրադառնա սույն քվեարկության արդյունքների վրա։
Հիշեցնենք, որ «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի այս մրցույթներն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ։