Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացը
News 28/06/2021 15:40

Մեկնարկում է «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացը, որը տեղի կունենա հուլիսի 3-ին և 10-ին՝ 8-ական ժամ տևողությամբ։ Դասընթացը կանցկացվի Երևանի պետական համալսարանում։

Դասընթացը կվարեն ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոսներ Գագիկ Չախոյանը և Գևորգ Ղալաչյանը, որոնք որակավորված են՝ որպես NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) դեսպաններ։

Դասընթացն իրականացվում է ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի կողմից NVIDIA DLI-ի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

Գրանցման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։

Մանրամասն ինֆորմացվելու և գրանցվելու համար այցելեք այստեղ։