Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
FAST-ն ընդլայնում է իր բիզնես հրեշտակների ցանց նախաձեռնությունը՝ նպաստելով Հայաստանի՝ հետազոտությունների և նորարարությունների կենտրոն դառնալուն  
News 30/06/2021 14:12

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մայիսի 28-ին FAST Creative Campus-ում կազմակերպեց թվով 8-րդ փիչինգը, որի շրջանակներում հայտարարվեց «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց» (STAN) ծրագրի ընդլայնման մասին։

Մեկնարկելով 2018թ-ին՝ ծրագիրը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներից հայ նշանավոր մասնագետների՝ գաղափարից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող հայկական ստարտափներում ներդրումներ իրականացնելու համար։ Նախապատվությունը տալով արհեստական բանականության (ԱԲ) հենքով լուծումներ առաջարկող ստարտափներին՝ STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով

  1. Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչև սաղմնային փուլերում գտնվող, գիտական և տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում
  1. Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող և կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով
  1. Moonshot նախագծերներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ և խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:

«STAN-ն ընդլայնում է իր գործունեությունը ինչպես ներդրումային նոր ուղղություններ առաջարկելով, այնպես էլ համալրելով իր հրեշտակների ցանցը: Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներից 6 նոր հրեշտակ ներդրողներ միացան STAN-ին՝ ընդհանուր անդամների թիվը հասցնելով 31-ի: Մայիսի վերջին կայացած փիչինգի ընթացքում ինը ստարտափ Ավանդական հրեշտակային ներդրումներ ուղղությունից, երկուսը՝ Moonshot նախագծերից և չորսը՝ Կանանց ձեռներեցություն ուղղությունից ներկայացրեցին իրնեց գաղափարները։ Ներկայումս հրեշտակ ներդրողները որոշ ստարտափների հետ արդնեն իսկ քննարկում են ներդրումների հնարավորություններըշուտով կհայտարարենք կատարված գործարքների մասին»,- Հայկազ Արամյան՝ FAST-ի նորարարությունների առաջատար վերլուծաբան

Եթե հետաքրքրված եք ձեր ստարտափի ֆինանսավորման հնարավորություններով կամ ցանկանում եք դառնալ հրեշտակ ներդրող, այցելեք կայքէջ: