Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վաղը PandaMR-ում հիբրիդային բաց դռների օր է
News 01/07/2021 13:31

Վաղը՝ հուլիսի 2-ին PandaMR վիրտուալ միջոցառումների հարթակում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղը և ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանը կանցկացնեն իր տեսակի մեջ եզակի հիբրիդային բաց դռների օր:

Միջոցառումը միաժամանակ տեղի կունենա օֆլայն՝ համալսարանի մասնաճյուղում և վարժարանում, ինչպես նաև վիրտուալ հարթակում PandaMR հավելվածի միջոցով:

Վիրտուալ 3D հարթակը հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել միջոցառմանը, վիրտուալ կերպով մասնակցել, ծանոթանալ կրթական հաստատությունների ենթակառուցվածքին, բաժիններին, դասավանդող անձնակազմին, քննությունների անցկացման կարգին:

Մասնակիցները հնարավորություն կունենան իրական ժամանակում հաղորդակցվել, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և ստանալ պատասխաններ:

Ինչպես գրանցվել բաց դռների օրվան մասնակցելու համար, ինչ քայլերից հետո կարող եք միանալ միջոցառմանը, իմացեք այստեղ։