Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tech Week Artsakh 2021-ի թիմը մասնակցի ուղեցույց է հրապարակել
News 01/07/2021 14:51

Tech Week Artsakh 2021-ի թիմը մասնակցի ուղեցույց է հրապարակել։

Հաղորդագրությունում, նախ, նշված է՝ Ստեփանակերտում որպես կապի միջոց գործում է Vivacell-MTS-ը և Ղարաբաղ Տելեկոմը, իսկ մյուս օպերատորների դեպքում անհրաժեշտ է նախապես ակտիվացնել Ռոումինգ ծառայությունը։

Ամենակարևորը՝ Արցախ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Ստորև ներկայացնում ենք Երևանից և Արցախի տարբեր շրջաններից դեպի Ստեփանակերտ մեկնելու և Արցախում կացության հնարավորությունները։

Երևանից Ստեփանակերտ մեկնելու և վերադառնալու հնարավորությունները․

Երևանից Ստեփանակերտ մեկնելու ծախսերը հոգում են մասնակիցները։

Երևանից Ստեփանակերտ առկա են ggShuttle երթեր հուլիսի 3-ին և 4-ին։ Մեկնումը Երևանից կլինի 06։00-08։00-ն, Բարեկամությունից։

Մասնակիցների ժամանումը Ստեփանակերտ կլինի 16։00-15։00-ի միջակայքում։ Ժամանաման վայրը Ստեփանակերտի Թումանյան փողոցի 59 շենքն է։

Ամրագրելու համար այցելեք այստեղ։

Հետադարձը Ստեփանակերտից կիրականացվի հուլիսի 4-ին և 5-ին։ Մեկնման վայրը Հեքիմյան 12/55-ն է, ժամը՝ 13։00-14։00-ը։ Մասնակիցները Երևան կժամանան 20։00-21։00-ն, վերջնակետը կրկին Բարեկամությունն է։

Ամրագրման արժեքը 7000 դրամ է։

Tech Week-ի բոլոր մասնակիցների համար գործում է հատուկ պրոմո կոդ, որով երթի զեղչված արժեքը կկազմի 5000 դրամ։ Մանրամասների համար գրեք այստեղ։

Գործելու է նաև անվճար ավտոբուս, որի տեղերը խիստ սահմանափակ են՝ առավելագույնը 50 տեղ։ Այն անձինք, ովքեր շուտ կժամանեն, կգրանցվեն և այդպիսով կամրագրեն իրենց տեղը ավտոբուսում։

Մենկնում Երևանից՝

– Մեկնման վայրը՝ Կայարան՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ,

– Մեկնման ժամը՝ հուլիսի 3, 05։30 (խնդրում ենք նախապես գրանցվելու համար մոտենալ 15 րոպե շուտ)։

Ժամանում Ստեփանակերտ՝

– Ժամանման վայրը՝ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատ,

– Ժամանման ժամը՝ 12։30։

Մեկնում Ստեփանակերտից՝

– Մեկնման վայրը՝ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատ,

– Մեկնման ժամը՝ հուլիսի 5, 15։00։

Ժամանում Երևան՝

– Ժամանման վայրը՝ Կայարան՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ,

– Ժամանման ժամը՝ 21։00։

Արցախի տարբեր շրջաններից Ստեփանակերտ մեկնելու հնարավորությունները

Արցախի Ասկերան, Մարտակերտ, Մարտունի քաղաքներից Ստեփանակերտ հասնելու և ետ վերադառնալու համար կգործեն անվճար ավտոբուսներ։ Փոխադրումների ժամանակացույցին ծանոթանալու համար այցելեք մեր կայք։

Արցախում կացության հնարավորություններ․

Կացության հետ կապված հարցերում դժվարությունների հանդիպելիս՝ գրեք ֆեյսբուքյան էջին։