Tech Week Artsakh 2021-ի շրջանակներում կայանալիք «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթի գործընկերները մրցանակային տեղերի համար ընդհանուր 3000 դոլար մրցանակային ֆոնդ են սահմանել։
Այսպիսով, մրցույթում առաջին տեղը զբաղեցնողը ՀԲԸՄ-ի կողմից կպարգևատրվի 1500 դոլարով։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը երկրորդ տեղը զբաղեցնողին 1000 դոլար մրցանակ կտա։
Երրորդ տեղը զբաղեցնողը HelpSystems-Armenia-ի կողմից կարժանանա 500 դոլար պարգևավճարի։
Հիշեցնենք՝ հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։մ։
Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի և շենացնող նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափաների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։
Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը և մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։