Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Ամալյա Եղոյանը՝ Արցախում իրականացվող ծրագրերի մասին. Տեսանյութ
News 04/07/2021 20:55

Տեխնոլոգիական շաբաթն Արցախում շարունակվում է։ Ավելի քան 1500 մասնակից, 40-ից ավելի գործընկեր, 20-ից ավելի աջակից և առավել քան 60 բանախոս։

Բոլորի նպատակը մեկն է, ավելի զարգացնել Արցախի տեխոաշխարհը և այն դարձնել համաշխարհային տեխնոաշխարհի խոշոր խաղացող, որի պոտենցիալը նախևառաջ օգտագործվում է ի շահ Արցախի։ Հենց այս նպատակով Tech Week Artsakh 2021-ի շրջանակներում վաղը կամփոփվի «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի գործընկերները մրցանակային տեղերի համար ընդհանուր 3000 դոլար մրցանակային ֆոնդ են սահմանել։

Այսպիսով, մրցույթում առաջին տեղը զբաղեցնողը ՀԲԸՄ-ի կողմից կպարգևատրվի 1500 դոլարով։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը երկրորդ տեղը զբաղեցնողին 1000 դոլար մրցանակ կտա։ Երրորդ տեղը զբաղեցնողը HelpSystems-Armenia-ի կողմից կարժանանա 500 դոլար պարգևավճարի։Մենք զրուցել ենք GITC-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի հետ, ով պատմել է՝  ինչ ծրագրեր են իրականցրել և իրականացնում Արցախում։