Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SAP Startup Factory by BANA-ի դիմումները բաց են
News 06/07/2021 16:59

Հուլիսի 5-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA – Business Angel Network of Armenia) հայտարարել է SAP Startup Factory աքսելերացիոն ծրագրի դիմումների մեկնարկի մասին։

SAP Startup Factory-ն աքսելերացիոն ծրագիր է, որը ստեղծվել է գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝ նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար:

Կընտրվեն 10 կայացած (mature) ստարտափեր, որոնք հնարավորություն կստանան ուղղորդվելու SAP գնումների մոդուլ (SAP Store), որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորություն:

Ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ նախագիծը հասանելի դարձնելով տարածաշրջանի ստարտափերի համար:

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափերը, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․

  • Իրագործելի/գործող B2B ստարտափեր են
  • Առաջարկում են արդիական և արդյունավետ լուծում
  • Ներկայացնում են մրցունակ պրոդուկտ/ծառայություն
  • Ունեն ֆունկցիոնալ նախատիպ կամ MVP
  • Ֆինանսական հեռանկար
  • Թիրախային շուկայում (B2B) պահանջարկ ունեն և այլն

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումը SAP Startup Factory կայքում։ Վերջնաժամկետը հուլիսի 25-ն է։