Հայաստանում գիտության զարգացման և միջավայրի բարելավման գործընթացում անկյունաքարային նշանակություն ունի երկրում գիտության, մեր գիտնականների և իրենց կատարած աշխատանքների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացումը։
Այդ նպատակին հասնելու համար ISTC Հիմնադրամը, Գիտուժը և ԵՊՀ-ն մեկնարկում են նոր նախագիծ՝ «Գիտության և տեխնոլոգիաների լրագրություն» խորագիրը կրող բութքեմփ։
2 ամիս՝ հուլիսի 22-ից սեպտեմբերի 22-ը կիրականացվի դասընթաց, որի նպատակն է կրթել մասնագետներ, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ հմտությունները գիտությունը և տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:
Դասընթացի ծրագիրը հետաքրքիր է և հագեցած, որի ընթացքում մասնակիցները կմասնակցեն գիտության և լրագրության տարբեր ճյուղերի դասընթացների, վարպետության դասերի և սեմինարների, որոնք վարելու են ոլորտի առաջատարներ մասնագետներ՝ Հայաստանից և արտասահմանից, կայցելեն գիտահետազոտական և տեխնոլոգիական լաբորատորիաներ, կստանան ուղղորդում և մենթորություն, ինչպես նաև, ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում երաշխավորված պրակտիկայի հնարավորություն առաջատար մեդիա կազմակերպություններում։
Բութքեմփին միանալու համար գրանցվեք այստեղ։