Categories: News

StartHub-ն ամփոփում է Tech Week Artsakh 2021-ը

Tech Week Artsakh 2021-ը Ստեփանակերտում էր մեկտեղել Հայաստանի ու Արցախի կարկառուն տեխնոդեմքերին՝ առավել քան 1500 մասնակից, 70-ից ավելի գործընկեր ու աջակից, 60-ից ավելի բանախոս։ Բոլորը եմկ հարկի տակ են հավաքվել մեծ ակնկալիքներով ու իրար ձեռք մեկնելու բացառիկ պատրաստակամությամբ։

Տեխնոլոգիական շաբաթի շրջանակում իրականացվել է նաև Հակատոն, Կորիզ գաղափարների մրցույթը՝ 3000 դոլար մրցանակային ֆոնդով, և, ՈՄԱ գումարտակի տղաների նախաձեռնությամբ Կարմիր Շուկայում բացվել է Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Տեխնոլոգիական շաբաթն Արցախում ամփոփվեց լեփ-լեցուն դահլիճում։ Հաջորդ կանգառը Գյումրին է։

Տեխնոլոգիական շաբաթի կազմակերպչական թիմը վերադառնում է Երևան՝ նոր ու թարմ գաղափարներով լիցքավորված։ Խոստանում են՝ նույն էներգիայով ու համախմբվածությամբ Գյումրու տեխնոլոգիական շաբաթն է անցնելու, արդեն 2022-ին։

Share