Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
1 ժամ գիտնականների հետ. Մեկնարկում է նոր գիտական շարք
News 13/07/2021 15:02

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Սփյուռքից ժամանած հայ գիտնականների հետ սեմինարների շարք է սկսում։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, 17:30 PMI Science գիտահետազոտական կենտրոնում (հասցե՝ Տերյան 105, Պոլիտեխնիկական համալսարանի N 13 մասնաշենք)։ Բանախոսներն են Արթուր Ապրեսյանը և Պայծառ Մուրադյանը։

Արթուր Ապրեսյանը տարրական մասնիկների ֆիզիկոս է, ավարտել է Պուրդուի համալսարանը 2009 թվականին ստանալով դոկտորի կոչում։ Այնուհետև ստացել է Ռիչարդ Թոլմանի անվան հետդոկտորական կրթաթոշակ` աշխատելով Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech)։ Այժմ հանդիսանում է ԱՄՆ-ի Ֆերմի լաբի առաջատար գիտաշխատող (https://cms.fnal.gov/artur-apresyan/) և CERN-CMS գիտական խմբի անդամ է, միաժամանակ ղեկավարելով CMS-ի և US-CMS-ի գերճշգրիտ ժամանակային դետեկտորների մշակման ծրագիրը։ Տարիների ընթացքում զբաղվել է Հիգգսի բոզոնի և Սուպերսիմմետրիկ մասնիկների որոնմամբ CDF և CMS էքսպերիմենտներում, և այս պահին Նրա ուսումնասիրությունները նվիրված են երկար ապրող նոր մասնիկների որոնմանը CMS-ի տվյալներում։

Հանդիպման ելույթի թեման՝ Precision timing detectors for collider experiments, and searches for new physics at the CMS experiment / Կոլայդեր փորձերում գերճիշտ ժամանակային դետեկտորները և նոր ֆիզիկայի որոնումը CMS էքսպերեմենտում։

Պայծառ Մուրադյանը մթնոլորտային ֆիզիկոս է, ավարտել է Պուրդուի համալսարանը 2012 թվականին, որից հետո ստացել է հետդոկտորական կրթաթոշակ աշխատելու Արգոնի ազգային լաբորատորիայում (https://www.anl.gov/profile/paytsar-muradyan), որտեղ ուսումնասիրում էր բարդ տեղանքերում քամու ճշգրիտ կանխատեսումներում հնարավոր բացերը․ Այժմ նրա հետաքրքությունների տիրույթը ներգրավում է նաև մոլորակի սահմանային շերտի ուսումնասիրությունը հեռավար դիտարկումների միջոցով։ Պայծառը ունի հմուտ գիտելիքներ և հրաշալի փորձառություն աշխատելու հեռավար դիտարկումների համար նախատեսված սարքավորումների հետ, ինչպես նաև ստեղծելու և ղեկավարելու դիտարկումային դաշտային աշխատանքները։

Հանդիպման ելույթի թեման՝ Research topics in atmospheric remote sensing, wind energy and climate studies in general/ Հետազոտությունները մթնոլորտային հեռավար դիտարկումներում․քամու էներգիան և կլիմայի ուսումնասիրությունը

Մասնակցության համար գրանցվեք այստեղ։

Սեմինարների շարքը կազմակերպվում է EIF-ի, PMI Science-ի, Գիտուժ նախաձեռնության, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտների միավորման և Երևանի երիտասարդ մտքերի միջնորդությամբ։