News
14/07/2021 15:23
Հուլիսի 1-10ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անկացվեց Արմաթ ամենամյա տեխնոճամբարը, որին մասնակցում էր 225 արմաթցի։ Ճամբարային տասնօրյակը հագեցած է անցել։ Իսկ վերջում ռոբոտաշինության մրցույթն է։ Առաջադրանքն է՝ 10 օրում պատրաստել ռոբոտը, որը կհետևի գծանշմանն ու ճանապարհի հանդիպող իրերը կտեղափոխի։ Մասնակից 15 ջոկատներից հաղթեց 1-ին ջոկատը, որը եկել էր Արցախից։ Թիմի ստեղծած ռոբոտը ճանապարհին պատահած 10 արգելքից հաղթահարել է 9։ Այսպիսով, StartHub Armenia-ն ամփոփում է 2021-ի Արմաթ տեխնոճամբարը։