Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ փուլի հայտերի ընդունումը
News 14/07/2021 14:57
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2021/2022 ուս․ տարվա ընդունելության 2-րդ փուլը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն՝ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, ովքեր կտիրապետեն բազմաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին։ Ինժեներներ, ովքեր ընդունակ կլինեն հասկանալ ու փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և  իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։

Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

Միևնույն ժամանակ՝ ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 23 ուսանողների։

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցող բոլոր անձանց համար:

2-րդ փուլի գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է:

Նախնական գրանցումն՝ այստեղ։