Krisp-ը և Երևանի Պետական Համալսարանը ստորագրել են YSU AI Lab գիտակրթական լաբորատորիան բացելու հուշագիր։ Այս մասին հայտնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ համապատասխան կրթություն, աշխատել արհեստական բանականության գիտական թեմաների վրա, տպագրել հոդվածներ։
Ավելին՝ Krisp-ի գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։
«Այս լաբորատորիայի հիմնումը կարևոր է մի քանի պատճառներով՝
գիտական հիմքի վրա ստեղծված ընկերությունը աճում է և սկսում է երկարաժամկետ ներդրումներ անել գիտության և բարձրագույն կրթության մեջ,
Հայաստանում ամրանում է արհեստական բանականության գիտական դպրոցը,
կարևորվում է կիրառական գիտության և բիզնեսի կապը», – գրել է Արտավազդ Մինասյանը։