Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկել է BANA STARTUP INCUBATOR-ի առաջին շրջափուլը
News 19/07/2021 14:18

Հուլիսի 15-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA – Business Angel Network of Armenia) հայտարարել է BANA Startup Incubator ծրագրի դիմումների մեկնարկի մասին։

BANA Startup Incubator-ը 32-շաբաթյա ինկուբացիոն ծրագիր է` նախատեսված վաղ փուլում գտնվող B2B ստարտափների համար, որոնց կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու ռեսուրսները՝ ընդլայնվելու և պոտենցիալ ներդրողներին լավագույնս ներկայանալու համար։

Թեմաներից մի քանիսը, որոնք ուսումնասիրվելու են ծրագրի ընթացքում հետևյալն են. ծանոթացում ստարտափներին և ձեռնարկատիրությանը, նորարարություն և ստեղծարարություն, գաղափարի/ապրանքի/շուկայի վավերացում, թիմի զարգացում, մարքեթինգ, հանրային կապեր և այլն։

Մինչև ծրագրի մեկնարկը 10 -15 ընտրված թիմեր հնարավորություն կստանան մասնակցելու 1-շաբաթյա bootcamp-ի։ Նպատակն է միավորել ստարտափներին և որևէ ստարտափի միանալու ցանկություն ունեցող փորձառու անհատներին։ Bootcamp-ի ավարտին ընտրված թիմերը պատրաստ կլինեն մուտք գործել ինկուբացիոն ծրագիր։

BANA Startup Incubator ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ սաղմնային փուլում գտնվող B2B ստարտափ, նվազագույնը երկու հոգուց բաղկացած թիմ, SAP-ում ինտեգրվելու ցանկություն և այլն։

Ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել B2B ստարտափներ, պատրաստել նրանց մասնակցելու SAP Startup Factory by BANA աքսելերացիոն ծրագրին, այնուհետև ուղղորդել SAP Store.

Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն է միավորել աշխարհի առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցների հետ :BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսին են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականցումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը համակարգչային ծրագրեր մշակող միակ միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում անվճար օգտվում են SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր, համաչափ, ներառական զարգացում՝ նորարական տուրիզմի ոլորտում և տնտեսության այլ ճյուղերում: