Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար:
Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը պատրաստում է տվյալագետներ, ովքեր կտիրապետեն տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին։ Տվյալագետներ, ովքեր կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմները և գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումներ։
Այս նպատակներին հասնելու համար Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է վարվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:
Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաև գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:
Ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից շարունակելու ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
Միևնույն ժամանակ՝ Ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։
Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել տվյալների հետ աշխատանքի բոլոր գաղտնիքները:
Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով:
Արդեն մեկնարկել է 2-րդ փուլի փաստաթղթերի ընդունումը ։ Վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։
Մանրամասների համար այցելեք այստեղ։