News

Այսօր տեղի կունենա «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» մրցույթի մրցանակաբաշխությունը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմարկերպած «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ հուլիսի 20-ի, 17:00-ին:

Մրցույթին ներկայացվել է 80 լուսանկար:

Մրցույթի նպատակն էր պատերազմական օրերին լուսանկարների միջոցով արձանագրված փաստերը հավաքագրելն ու պատմական արդարության վերականգնման նպատակով դրանք սերունդներին փոխանցելը:

1,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև հետևյալ անվանակարգերում՝ վայրագություններ մարդկության դեմ, հերոսապատումներ, միասնական թիկունք։

Մրցանակաբաշխության արարողությանը կարող եք հետևել օնլայն ՁԻՀ-ի ՖԲ-յան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ։

Share