Career Lab ՀԿ-ի համագործակցությամբ` PSD TVET ծրագիրն աջակցել է Վանաձորի, Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների 7-10-րդ դասարանի աշակերտուհիների համար կարիերայի պլանավորման միջացառումների կազմակերպմանը և անցկացմանը:
Միջոցառումները կայացել են ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի և ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցությամբ Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում դուալ համակարգի ներդրմանն ու համակարգի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողությունների շրջանակում:
Տեղեկատվական այցերի նպատակն էր՝ խրախուսել իգական սեռի սովորողների ներգրավվածությունը մի շարք մասնագիտություններում, որոնցում ավանդաբար այն ցածր է եղել, օրինակ՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ICT), ռոբոտաշինություն և ճարտարագիտություն:
Ծրագրին մասնակցած 60 աշակերտուհիների ընտրանքը կազմվել է՝ հիմք ընդունելով նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և անձնային տիպի համապատասխանությունը նշված մասնագիտություններին։ Այցերի նախագծման ընթացքում հաշվի են առնվել նաև նշված մասնագիտությունների զարգացման նախադրյալները տվյալ մարզերում առկա:
Ընտրված մասնակիցները ծրագրի շրջանակում այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ու Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Ինժեներական քաղաք և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ինչպես նաև գործատու մասնավոր ընկերություններ, որտեղ տեղեկացան ոլորտներում առաջարկվող կրթական և աշխատանքային հնարավորությունների մասին: