Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«1 ժամ գիտնականի հետ» հանդիպումների շարքի հաջորդ բանախոսը Հայկ Հարությունյանն է
News 26/07/2021 15:44

«1 ժամ գիտնականի հետ» հանդիպումների շարքի հաջորդ հյուրն է Էմորիի համալսարանի ֆիզիկոս, դոցենտ Հայկ Հարությունյանը։

Հանդիպման թեման ոչ գծային նանոֆոտոնիկան է։

Նանոֆոտոնիկան ուսումնասիրում է լույսի փոխազդեցությունը նանոմասշտաբ նյութի հետ: Երբ լույսը փոխազդում է ցածրաչափ համակարգերի հետ, օպտիկական նոր երեւույթներ կարող են առաջանալ ՝ իջեցված չափականության պատճառով: Հայկ Հարությունյանը իր գիտական խումբի հետ օգտագործում են այս նոր հնարավորությունները՝ նանոմասշտաբում օպտիկական հատկությունները և էներգիայի հոսքն ուժեղացնելու, վերահսկելու և բնութագրելու համար:

Մասնավորապես, գիտական խմբին հետաքրքրում է, թե ինչպես են նյութերի ձևը, կազմը և ոչ գծայնություններն ազդում ժամանակային, տարածական և սպեկտրալ տիրույթներում էլեկտրամագնիսական երևույթների վրա:

Հասկանալով նանոմետրիկ համակարգերում օպտիկական փոխազդեցությունները՝ կարող ենք նպաստել օպտոէլեկտրոնային և տեղեկատվության մշակման ավելի լավ և արագ սարքերի ստեղծմանը, առողջապահական կիրառությունների և պատկերների ստացմանը և մշակմանը։

Եվ այսպես, հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին՝ 17:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում։ Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։