Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Շուտով Ալավերդիում բացվելու է FlyLab. Մեկնարկել է դրամահավաքը
News 27/07/2021 15:27

Ալավերդիում բացվելու է ավիամոդելային խմբակ։ Գյումրու Ավիամոդելային Խմբակը (FlyLab) գործում է 2016 թվականից: Խմբակի նպատակն է Հայաստանում զարգացնել ինժեներական կրթությունը սկսած վաղ դպրոցական տարիքից:

Խմբակը տալիս է կիրառական գիտելիքներ անօդաչու թռչող սարքերի նախագծման և դրանց կառավարման համար: Գիտակցելով պահի լրջությունը և երկրում ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է գործել հիմա: Մեր երկրի ապագա գոյությունը այսօր առավել քան երբևէ կախված է հզոր գիտատեխնիկական հիմքեր ստեղծելուց: FlyLab-ը ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը։ Վերջերս Երևանն ու Վանաձորը ունեցան իրենց խմբակները: Եվս մեկ մասնաճյուղ բացվելու է Ալավերդիում։

Միացեք դրամահավաքին։ Ունեցեք ձեր ներդրումը Հայաստանի նոր սերնդի տեխնոլոգիական ապագայի ստեղծման հարցում։ Ձեր փոքրիկ լուման ներդրեք այստեղ։