Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ինժեներական քաղաքում գործում է «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոն
News 30/07/2021 15:44

Ներկայացնում ենք «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, որը գործում է Ինժեներական քաղաքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի կազմում։

Ամբիոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացները, լաբորատոր և հետազոտական աշխատանքներն անց են կացվում Ինժեներական ​​քաղաքում և այնտեղ տեղակայված ընկերություններում։
Այս համագործակցության նպատակն է ներգրավել Ինժեներական քաղաքում առկա առաջատար փորձն ու գիտատեխնիկական ներուժը համալսարանական նոր կրթական ծրագրերի մշակման և դրանց իրականացման, ինչպես նաև կրթություն-արտադրություն երկարաժամկետ ու փոխշահավետ կապի ստեղծման և ամրապնդման համար:
Կրթական ծրագրերի նպատակն է պատրաստել լայն պրոֆիլի նախագծող ճարտարագետներ, ովքեր ի զորու կլինեն ձևակերպել, նախագծել, մշակել և հետազոտել ժամանակակից բարդ ինժեներական սարքավորումներ և համակարգեր:
Ամբիոնում դասավանդում են ինժեներական կրթության բնագավառում մեծ փորձ ունեցող ՀԱՊՀ պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպես նաև Ինժեներական քաղաքի ընկերություններում աշխատանքի առաջատար փորձ ունեցող գործող ինժեներներ:

Ամբոնի մասին մանրամասն տեղեկատվությունը՝ www.ecpolytech.am կայքում