News

Արտավազդ Մինասյանը՝ Հայաստանում ստեղծված 6 տեխնոլոգիական լուծումների մասին

5 տարի առաջ Krisp-ը Հայաստանում ստեղծեց աղմուկի հեռացման՝ աշխարհում լավագույն տեխնոլոգիան, որը միչև օրս որակապես գերազանցում է Microsoft, Google,և Zoom-ի լուծումներին։

Հիմա էլ Krisp-ում են հպարտանում հայրենական գիտուժի ցուցաբերած արդյունքներով։

«Այս շաբաթ բախտ վիճակվեց տեսնելու այլ հայ գիտնականների և հետազոտողների կողմից ստեղծված միանգամից վեց լուծում, որոնք կամ աշխարհում լավագույնն են , կամ լավագույների շարքում։

Վիդեո զանգի ժամանակ մարդու արտաքին տեսքը բարելավող, ատամները սպիտակեցնող, դեմքը հարթեցնող ալգորիթմ։

Մարդու ձայնը կլոնավորող և նրա ձայնով տեքստը ձայնի վերածող տեխնոլոգիա։

Արհեստական բանականությամբ զբաղվող մասնագետների գործը մի քանի անգամ արագացնող համակարգ։

Մարկետինգի մասնագետների համար հաճախորդների լոյալությունը գուշակող պլատֆորմ։

Կարճատեսությունը, հեռատեսությունը, և ասիգմատիզմը բժշկական ճշգրտությամբ չափող բջջային հավելված։

-երորդի մասին միայն կարող եմ ասել, որ աշխարհում այս երկակի նշանակության տեխնոլոգիայից ունեն գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և արդեն մենք։

Այո՜, այսօր Հայաստանում, հայ գիտնականների կողմից ստեղծվում են տեխնոլոգիաներ և ալգորիթմներ, որոնք միջազգային ասպարեզում կամ բացարձակ նորամուծություն են կամ լավագույն եռյակում են։

Առա՝ջ գիտություն,

Առա՝ջ տեխնոլոգիաներ,

Առա՝ջ ստարտափներ,

Առա՝ջ Հայաստան», – գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Share