Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
1 ժամ գիտնականի հետ. Հաջորդ բանախոսը Մասսաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս-տեսաբան Տիգրան Սեդրակյանն է
News 11/08/2021 10:39

«1 ժամ գիտնականի հետ» հանդիպումների շարքը սկսում է շարունակական բնույթ կրել՝ ծանոթացնելով Սփյուռքից ժամանած մեր գիտնականների և իրենց հետազոտությունների հետ։

Շարքի հաջորդ բանախոսը Մասսաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս-տեսաբան Տիգրան Սեդրակյանն է:

Տիգրանը պաշտպանել է իր թեկնածուականը Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՝ ուսումնասիրելով ցածր չափողականություններում քվանտային երևույթները և ֆիզիկայի ճշտգրիտ լուծվող մոդելների հետ կապված առաջատար խնդիրները։

Այս պահին Տիգրանի հետազոտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են հոծ միջավայրի քվանտային ֆիզիկայում բազմամասնիկ համակարգերում փոխազդեցությունների էֆեկտների պարզումը։ Կինետիկ էներգիայի և փոխազդեցությունների միջև նուրբ համաձայնեցումները հանգեցնում են քվանտային համակարգի տարբեր նոր տեսակների ցածր ջերմաստիճանային հիմնական վիճակներին։ Ավելին՝ նյութի վիճակի բարձր զգայունությունը արտաքին դաշտերի նկատմամբ առաջ է բերում նոր տեխնիկական կիրառություններ և գործառույթներ։

Հանդիպման ընթացքում Տիգրանը կխոսի քվանտային համակարգերում նոր առաջացող երևույթների և դրանց կիրառությունների մասին քվանտային տեխնոլոգիաների ու քվանտային տեղեկատվական գիտության մեջ:

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 17։00-ին PMI Science R&D կենտրոնում, հասցե՝ Տերյան 105 (Պոլիտեխնիկի 13-րդ մասնաշենք, Ինովացիոն կենտրոնի/ANEL-ի կողքի շենքն է)։

Հանիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել

: