Նոյեմբեր, 2022
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Դավիթ Բաղդասարյան. Սա ցանցային ազգի վառ օրինակ է
News 13/08/2021 13:53

Krisp համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը գրառում է արել՝ պատմելով ամերիկաբնակ հայազգի Սուրեն Հարությունյանի  մասին, որն աշխատում է ամենամեծ աուդիտական ընկերություններից մեկում՝ մոտ 50,000 աշխատակիցներով:

«Սուրենն ունի երազանք` տեսնել տեխնոլոգիապես հզոր Հայաստան։

Մենք անձամբ ծանոթ չենք, բայց 4 ամիս առաջ Սուրենն ինձ Facebook-ով գրեց, որ շատ է սիրում Krisp-ը և ուզում է իրենց ընկերությունում Krisp օգտագործեն, քանի որ ամբողջ օրը զանգերի մեջ են։ Ես կապեցի իրեն մեր ԱՄՆ վաճառքի թիմի հետ։

Վերջերս մեր ԱՄՆ վաճառքի մասնագետ Դանիելը ինձ գրեց, որ Սուրենն իրեն կապել է որոշում կայացնող մասնագետի հետ եւ աշխատում են գործարքի վրա։ Նաև ասաց, որ Սուրենն մեծ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ։

Դանիելն ուղղակի չէր հասկանում, թե ինչու է Սուրենն այսքան ջանք գործադրում և խնդրեց, որ անձամբ շնարհակալություն հայտնեմ Սուրենից:

Սա ցանցային ազգի (Network Nation) վառ օրինակ է։

Ինչո՞ւ է Սուրենն այսքան ջանք գործադրել.

1. Krisp-ը կոնրետ խնդիր լուծող լավ պրոդուկտ է, և նա հանգիստ սրտով այն առաջարկում է իր գործընկերներին:

2. Նա կարևորում է, որ Krisp-ն իր աճի հետ զուգընթաց ներդրումներ է անում Հայաստանում գիտության և կրթության մեջ:

3. Նա գիտակցում է, որ Հայաստանի հզորությունը իր գիտահեն և տեխնոլոգիական ուժեղ ընկերությունների մեջ է:

Մենք ահռելի չօգտագործված պոտենցիալ ունենք Սփյուռքի և արտերկրում մեր հայրենակիցների հետ հարաբերություններում։ Չօգտագործված ուժ, որ քիչ երկրներ ունեն»: