Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՏՁՄ-ի և DISQO-ի «Բանակից ՏՏ» դասընթացներն ավարտվեցին. լավագույնները հնարավորություն կստանան շարունակել ուսումը
News 16/08/2021 11:42

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն ավարտեցին DISQO-ի «Java basics» և «Gate to product management» դասընթացները, որոնք կազմակերպվել էին ԱՏՁՄ-ի  «Բանակից ՏՏ» ծրագրի շրջանակներում։ Նրանք այսօր հյուրընկալվել էին DISQO-ի հայաստանյան գրասենյակ հանդիսավոր արարողությանը մասնակցելու, հավաստագրեր ստանալու և առաջատար մասնագետների հետ շփման ու ծանոթացման համար։

Անվճար 4-ամսյա դասընթացներն անց են կացվել DISQO-ի հայաստանյան թիմի առաջատար մասնագետների կողմից և օգնել են պատերազմի մասնակիցներին ստանալ հիմնարար գիտելիքներ ՏՏ ոլորտում առաջին քայլերն անելու համար։ «Բացառիկ արդյունք ենք գրանցել DISQO-ի հետ համատեղ երկու դասընթացներով, քանի որ երկուսի դեպքում էլ ծրագիրն ավարտողների թիվը բավականին մեծ տոկոսային հարաբերություն է կազմել, ինչը նաև հետաքրքիր ծրագրի ու հոգտար դասավանդողների արդյունքն է։ Լիահույս ենք, որ մյուս առաջատար ընկերությունների հետ էլ կունենանք նման հաջողություններ՝ բարելավելով «Բանակից ՏՏ» ծրագրի արդյունքները»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Դասընթացն ավարտած 27 ուսանողներից 4-ը հնարավորություն են ստացել ավելի խորացնել գիտելիքներն ու հմտությունները` ուսման երկրորդ փուլ անցնելով։ Նրանք միանում են  DISQO-ի և Armenian Code Academy-ի հետ համատեղ իրականացվող անվճար JAVA դասընթացներին, որին հաջորդելու է նաև ընկերությունում փորձաշրջանի հնարավորությունը։ «Այս տարի DISQO-ն հավակնոտ նպատակներ ունի հայկական տեխնոլոգիական համայնքը որակյալ կադրերով համալրելու ու դրանով իր ներդրումն ունենալու կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ «giving back to the community»։ Ուրախ եմ, որ այս դասընթացների շրջանակներում ունեցանք մասնակիցներ, ովքեր բարձր առաջադիմություն ցուցաբերեցին ու հնարավ որություն ստացան մեր մյուս դասընթացներին մասնակցելու ու ավելի խորը գիտելիքներ ստանալու համար»,- ամփոփեց DISQO-ի հայաստանյան թիմի ինժեներական տնօրեն Հարություն Բաղդասարյանը։

DISQO-ն շարունակում է նոր կրթական ծրագրեր իրականացնել՝ մասնավորապես պատերազմի մասնակիցներին հնարավորություններ ընձեռելով՝ ընդհուպ հեռահար  փորձաշրջան իրականացնելով, որին այժմ մասնակցում է պատերազմում վիրավորում ստացած մի երիտասարդ, ով դեռ իր վերականգնողական բուժումն է ստանում Ստեփանակերտում։