Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
1 ժամ գիտնականի հետ. 1 ժամ գիտնականի հետ. Հաջորդ բանախոսը Վրույր Բիլեմջյանն է
News 16/08/2021 15:56

Վրույր Բիլեմջյանը աշխատում է Surflay Nanotec-ում, ուսումնասիրում է քաղցկեղի իմունոլոգիա և իմունային թերապիա, ինչպես նաև իր դոկտորանտուրան է շարունակում Գրոնինգենի համալսարանի բժշկական կենտրոնում։

Տարիներ շարունակ գիտնականները փորձում են մշակել քաղցկեղի դեմ պայքարի գործող մոտեցումներ։ Իմունային անցակետի շրջափակման թերապիան դարձել է բեկումնային իմունո-ուռուցքաբանության ոլորտում: Վրույրն իր թիմի հետ միասին աշխատում է նոր իմունային անցակետերի հայտնաբերման և վավերացման վրա։

Սեմինարը տեղի է ունենալու oգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին PMI Science R&D կենտրոնում, հասցե՝ Տերյան 105 (Պոլիտեխնիկի 13-րդ մասնաշենք, Ինովացիոն կենտրոնի/ANEL-ի կողքի շենքն է)։

Հանդիպման ընթացքում Վրույրը խոսելու է Իմունային «անցակետեր»-ից՝ որպես քաղցկեղի իմունային թերապիայի թիրախներ։

Սեմինարին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է՝ https://forms.gle/UZjkrctQgJEiLNDm6։