Փաստաթղթերի փոխանակումը VXSoft ընկերության Mulberry2.0 ծրագրի (փաստաթղթերի և աշխատանքային հոսքերի կառավարման համակարգ) հիմնական գործառույթներից մեկն է: Շուրջ 100 փոխկապակցված Mulberry2.0 համակարգերի միջև օրական տասնյակ փաստաթղթեր են փոխանակվում և ըստ դրանց բովանդակության օգտագործողն ընտրում է համապատասխան workflow: Նախագծի մասնակիցները ստեղծելու են ավտոմատացված համակարգ, որը կվերլուծի ստացված մետատվյալները և կառաջարկի աշխատանքային հոսք ՝ առաջադրանքների ստեղծման համար: Մասնակցելով նախագծին ուսանողները կստանան գիտելիքներ Mulberry 2.0 կառավարման համակարգից, ձեռք կբերեն AI, ML, Data Science և միջազգային ստանդարտների կիրառման միջոցով իրական խնդիրներ լուծելու փորձ:
Նախագծին մասնակցելու համար պետք է տիրապետել Python3, API, Python Data Science (NumPy, Pandas, և այլն) ու Python ML գրադարաններին, Mulberry 2.0 Plugin ծրագրերին, ինչպես նաև ունենալ բավարար գիտելիքներ մաթեմատիկայից:
Նախագիծը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին, մասնակցությունն անվճար է:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:
Ուսանողներից պահանջվում է`
Շաբաթական նվազագույնը 15 ժամ աշխատել նախագծի վրա:
Պատրաստ լինել շաբաթը 3 անգամ հանդիպում ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
Անցնել մինի-դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։
Այս և այլ նախագծերի մանրամասներին ծանոթանալ և դիմել կարող եք այստեղ: