Հունիս, 2022
June 2022
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Ձեռք բեր գիտելիքներ Mulberry 2.0 կառավարման համակարգից Թումո Լաբսում
News 17/08/2021 16:52

Փաստաթղթերի փոխանակումը VXSoft ընկերության Mulberry2.0 ծրագրի (փաստաթղթերի և աշխատանքային հոսքերի կառավարման համակարգ) հիմնական գործառույթներից մեկն է: Շուրջ 100 փոխկապակցված Mulberry2.0 համակարգերի միջև օրական տասնյակ փաստաթղթեր են փոխանակվում և ըստ դրանց բովանդակության օգտագործողն ընտրում է համապատասխան workflow: Նախագծի մասնակիցները ստեղծելու են ավտոմատացված համակարգ, որը կվերլուծի ստացված մետատվյալները և կառաջարկի աշխատանքային հոսք ՝ առաջադրանքների ստեղծման համար: Մասնակցելով նախագծին ուսանողները կստանան գիտելիքներ Mulberry 2.0 կառավարման համակարգից, ձեռք կբերեն AI, ML, Data Science և միջազգային ստանդարտների կիրառման միջոցով իրական խնդիրներ լուծելու փորձ:

Նախագծին մասնակցելու համար պետք է տիրապետել Python3, API, Python Data Science (NumPy, Pandas, և այլն) ու Python ML գրադարաններին, Mulberry 2.0 Plugin ծրագրերին, ինչպես նաև ունենալ բավարար գիտելիքներ մաթեմատիկայից:

Նախագիծը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին, մասնակցությունն անվճար է:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:

Ուսանողներից պահանջվում է`

  • Շաբաթական նվազագույնը 15 ժամ աշխատել նախագծի վրա:
  • Պատրաստ լինել շաբաթը 3 անգամ հանդիպում ունենալ նախագծի ղեկավարի հետ` քննարկելու նախագծի ընթացքն ու իրականացվելիք աշխատանքները:
  • Անցնել մինի-դասընթացներ՝ նախագծի իրականացմանը վերաբերող գիտելիքները ու հմտությունները զարգացնելու համար։

Այս և այլ նախագծերի մանրամասներին ծանոթանալ և դիմել կարող եք այստեղ: