News
20/08/2021 11:48
«Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» բութքեմփի շրջանակում կանցկացվի երկրորդ կոնֆերանսը, որը նվիրված է լինելու տեխնոլոգիաներին և գիտանորարարական կազմակերպություններին:
Համաժողովը կանցկացվի օգոստոսի 24-ին՝ 18:30-ին, ISTC-ում:
Հանդիպմանը կարող եք մասնակցել՝ գրանցվելով այստեղ: Տեղերը սահմանափակ են:
Կոնֆերանսի ընթացքում ձեզ սպասում են հանդիպումներ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրների հետ, էքսպո, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ՝ Հայաստանում էկոհամակարգի զարգացումից մինչև գիտանորարարական ընկերությունների առանձնահատկությունները և դերը։