Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
GITC-ի կողմից ֆինանսավորված breengy հավելվածի պիլոտային ծրագրի մեկնարկը կտրվի Ստեփանակերտից
News 20/08/2021 17:30

Հուլիսի 3-5-ը Արցախում անցկացված TechWeek ամենամյա միջոցառման շրջանակում կազմակերպվել էր «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի գլխավոր նպատակն էր համայնքային համաչափ շարունակական զարգացում:

Յուրաքանչյուր մասնակից-թիմ ուներ գաղափար, որը կարող է նպաստել Արցախի զարգացմանը, կամ արդեն ուներ որևէ լուծում և աջակցություն էր փնտրում, կարող էր մասնակցել մրցույթին։

Մրցանակային երկրորդ տեղի համար սահմանված էր 1000 դոլար ֆոնդ, որը ֆինանսավորում էր Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC)։

Մրցանակը տրվել էր breengy հավելվածին։ Ծրագրի նպատակն է նույն ճանապարհը կիսել այլ մարդկանց հետ՝ վճարելով ավելի քիչ գումար, քան միայնակ երթևեկելիս։ Այն արդեն պատրաստ գործարկման, և պիլոտային ծրագրի մեկնարկը տրվելու էր Ստեփանակերտից, որպեսզի մարդիկ ավելի մատչելի եղանակով կարողանան Հայաստան գալ։