Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը սաների հաջողության պատմություններն է ներկայացնում
News 23/08/2021 15:39

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում է անցկացրած դասընթացների շրջանավարտների հաջողության պատմությունները: Այս անգամ հերոսը Տիգրան Մարտիրոսյանն է:

Տիգրանի հիմնական մասնագիտությունը տրանսպորտի կառավարումն է։ Սակայն, երբ 2015 թվականից սկսած Գյումրիում մեծ վերելք ապրեց ՏՏ-ն, նա ևս մեծ հետաքրքրություն ուներ ոլորտի հանդեպ։ Տիգրանը լսել էր, որ մարդիկ, ջանասիրաբար սովորելով ԳՏՏԿ-ում, ունենում են մեծ հաջողություններ, կայուն աշխատանք, բարձր վարձատրվող մասնագիտություն։
Այսպիսով, Տիգրանը 2016 թվականից սկսեց ծրագրավորում սովորել՝ սկզբում ինքնուրույն, ապա, բավականին գիտելիքներ կուտակելով, մասնակցեց MIC և GITC կազմակերպած JavaScript վեբ ծրագրավորման դասերին։

Դասընթացն ավարտելուց հետո Տիգրանն աշխատանքի է անցել։ Այժմ աշխատում է EPAM Armenia ընկերությունում՝ որպես Software Development Engineer։

Այժմ ԳՏՏԿ-ում ավելի քան 200 ուսանող է ծրագրավորում սովորում:

ԳՏՏԿ-ում դասավանդվում են հետևյալ ծրագրավորման լեզուները`

C++ / Python,

HTML / CSS / PHP / Laravel,

Java / Android,

HTML / CSS / JavaScript,

iOS (Swift):