«Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթին ընդառաջ՝ Ձեռարկությունների ինկուբատոր հիմնադրամը ներկայացնում է մրցույթի գնահատող հանձնաժողի անդամներին:
Հասմիկ Հակոբյան – գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր,
Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր,
Արմեն Սարգսյան – բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար,
Պավել Սարգսյան – «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն,
Մարիամ Դավթյան – «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն,
Ժենյա Ազիզյան – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար։
Հիշեցնենք՝ մրցույթի հիմնական նպատակն է՝ հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել պետականության խորհրդանիշների կարևորությանը։
Մրցույթի մրցանակային ֆոնդը 1 միլիոն դրամ է, որը կբաշխվի երկու անվանակարգերում հաղթողների միջև՝ չափածո և արձակ։
Ներկայացրեք դրոշին հավատարմության խոստման ձեր տարբերակ(ներ)ը մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
Մանրամասներին ծանոթացեք և դիմեք այստեղ։