News

ՁԻՀ-ը ներկայացրել է «Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթի հանձնաժողովի կազմը. Մրցույցի հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է

«Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթին ընդառաջ՝ Ձեռարկությունների ինկուբատոր հիմնադրամը ներկայացնում է մրցույթի գնահատող հանձնաժողի անդամներին:

Հասմիկ Հակոբյան – գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր,

Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր,

Արմեն Սարգսյան – բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար,

Պավել Սարգսյան – «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն,

Մարիամ Դավթյան – «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն,

Ժենյա Ազիզյան – «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար։

Հիշեցնենք՝ մրցույթի հիմնական նպատակն է՝ հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում հնչեղություն հաղորդել պետականության խորհրդանիշների կարևորությանը։

Մրցույթի մրցանակային ֆոնդը 1 միլիոն դրամ է, որը կբաշխվի երկու անվանակարգերում հաղթողների միջև՝ չափածո և արձակ։

Ներկայացրեք դրոշին հավատարմության խոստման ձեր տարբերակ(ներ)ը մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

Մանրամասներին ծանոթացեք և դիմեք այստեղ։

Share