Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի նամակ է հղել ԱՏ համայնքին։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
« Հարգելի՛ ՀՀ առաջատար տեխնոլոգիական համայնք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արհեստական բանականությունը օրեցօր դառնում է էլ ավելի կարևոր և ՀՀ-ն պետական մակարդակով այն համարում է գերակա ուղղություն, ուրախ եմ հայտարարել, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեր գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համատեղ 2021-2022 թվականների համար AI ոլորտում սկսում է նոր մագիստրոսկաան ծրագիր։
Նշված ակադեմիական ծրագիրը մեկտեղում է երկու համալսարանների լավագույն փորձը և նպատակ ունի դառնալու նորարարական հանգույց, որտեղ Հայաստանի և Ֆրանսիայի լավագույն մասնագետները կաշխատեն հայ և միջազգային ուսանողների հետ` ձևավորելու, ստեղծելու և իրականացնելու գերժամանակակից նորարարական լուծումներ:
Ուսումնական ծրագրի տևողությունը երկու տարի է: Այն ամբողջությամբ կիրականացվի անգլերեն լեզվով Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի մոտ մեկ տասնյակ ֆրանսիացի դասախոսների կողմից։
Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է ՝ Հայաստանի ժամանակով 17:30-ը: Եթե ձեր կազմակերպությունը հետաքրքրված է մեր մագիստրոսական ծրագրով, ստորև կարող եք տեսնել ծրագրի մասին ավելի մանրամասն այս հղումով՝
https://ufar.am/en/news/