Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի նամակ է հղել ԱՏ համայնքին
News 24/08/2021 21:05

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի նամակ է հղել ԱՏ համայնքին։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

« Հարգելի՛  ՀՀ առաջատար տեխնոլոգիական համայնք, հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Արհեստական բանականությունը օրեցօր դառնում է էլ ավելի կարևոր և ՀՀ-ն պետական մակարդակով այն համարում է գերակա ուղղություն, ուրախ եմ հայտարարել,  Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեր գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համատեղ 2021-2022 թվականների համար AI ոլորտում սկսում է նոր մագիստրոսկաան ծրագիր։

Նշված ակադեմիական ծրագիրը մեկտեղում է երկու համալսարանների լավագույն փորձը և նպատակ ունի դառնալու  նորարարական հանգույց, որտեղ Հայաստանի և Ֆրանսիայի լավագույն մասնագետները կաշխատեն հայ և միջազգային ուսանողների հետ` ձևավորելու, ստեղծելու և իրականացնելու գերժամանակակից նորարարական լուծումներ:

Ուսումնական ծրագրի տևողությունը երկու տարի է: Այն ամբողջությամբ կիրականացվի անգլերեն լեզվով Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի մոտ մեկ տասնյակ ֆրանսիացի դասախոսների կողմից։

Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է ՝ Հայաստանի ժամանակով 17:30-ը: Եթե ձեր կազմակերպությունը հետաքրքրված է մեր մագիստրոսական ծրագրով, ստորև կարող եք տեսնել ծրագրի մասին ավելի մանրամասն այս հղումով՝

https://ufar.am/en/news/master-en-intelligence-artificielle.html»: