News

Formula Hub-ը նոր ու հարմարավետ աշխատանքային տարածք կունենա. Մեկնարկել են 3-րդ հարկի շինաշխատանքները

Formula Hub-ի երրորդ հարկի շինարարական աշխատանքները մեկնարկել են:  Շուտով կենտրոնը կներկայանա նոր աշխատանքային տարածքով: Այս մասին տեղեկացնում է Գևորգ Պողոսյանը:

«Բոլոր ամենալավ «ստարտափական» հարմարությունները լինելու են այս տարածքում, անգամ երկու հատ էլ ննջասենյակ ենք նախատեսել մինչև ուշ գիշեր աշխատողների ու ցերեկը ննջելու հետ սեր ունեցողների համար: Նոյեմբերի 1-ին պատրաստ ենք լինելու ընդունել առաջին ռեզիդենտներին:

Մեր ստարտափ էկոհամակարգը ևս մի «օջախ» կունենա Երևանում, որն անպայման շատ մեծ դերակատարում կունենա էկոհամակարգի զարգազման մեջ», – հայտնում  է Պողոսյանը:

Share