Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
ProtoLab. Նոյեմբերյանի օգոստոսյան ձեռքբերումը. Պատանիները տեխնո-ինժեներական լաբորատորիա են բացել Նոյեմբերյանում
News 26/08/2021 13:11

Նոյեմբերյանում բացվել է ProtoLab-ը: Հիմնադիրները պատանիներ են: Ծրագրավորմամբ, ճարտարագիտությամբ, դիզայնով, 3D մոդելավորմամբ հետաքրքրվող ու այդ ուղղությամբ դասընթացների մասնակցած պատանիները մի օր որոշեցին մեկտեղել ուժերն ու գործել՝ հանուն ընդհանուր նպատակների:

ProtoLab-ի 16-ամյա համահիմնադիրներ Արգամ Ամիրաղյանը, Հայկ Բուդաղյանը, Հայկ Հախվերդյանը և Հրանտ Ղազինյանն արմաթցիներ են: Ի սկզբանե որոշել էին գիտելիքով գումար աշխատել:

«ProtoLab-ի գաղափարն առաջացել է 2018 թվականին, երբ դեռ Արմաթի սաներ էինք և ցանկանում էինք գումար աշխատել։ Բայց պատերազմից հետո և գաղափարապես զարգանալուց հետո որոշեցինք, որ Lab-ը պետք է գործի հայրենիքի զարգացման գործընթացն արագացնելու համար», – պատմում է Արգամը։

ProtoLab-ը 3D տպագրության և ռոբոտաշինության լաբարատորիա է, որը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում: Լաբը զբաղվում է 3D տպագրության միջոցով ստեղծված իրերի վաճառքով, ինովացիաների մշակմամբ, արդեն սկսել է նաև ծառայություններ մատուցել հայաստանյան IT ոլորտի կազմակերպություններին։

«Լաբորատորիայի ստեղծման հարցում ֆինանսական հարցը լուծել ենք Crowdfunding-ի միջոցով: Այս հարցում մեզ օգնել է ՄԵՄ-ի (Մարզերի երեխաները մարզերում) հիմնադիր Մայիս Մարգարյանը: Նա մեզ օգնեց գտնել ԱՄՆ֊ում բնակվող Աննա Աստվածատրյանին, վերջինս մեզ օգնեց բոլոր կազմակերպչական
հարցերում։ Մեկ ամսում հավաքել ենք 10000 դոլար»:

ProtoLab-ը մեծ երազանքների արդյունք է ու մեծ նպատակների մեկնարկակետ: Այնպես որ եթե ձեզ անհրաժեշտ ծառայությունը ProtoLab-ի գործունեության շրջանակում է, ապա վստահեք գործը հենց ProtoLab-ին, որ մարզերի հրաշալի երիտասարդները մնան մարզերում ու հնարավորություն ունենան շենացնել իրենց համայնքը: