News

Ինժեներական քաղաքում գործարկվեց բազմաշերտ տպասալերի վրա ռադիոէլեկտրոնային կոմպոնենտների և միկրոսխեմաների ավտոմատ հավաքման Հայաստանում առաջին հոսքագիծը

Ինժեներական քաղաքում գործարկվեց բազմաշերտ տպասալերի վրա ռադիոէլեկտրոնային կոմպոնենտների և միկրոսխեմաների ավտոմատ հավաքման Հայաստանում առաջին հոսքագիծը:

Այն հնարավորություն է տալիս մեկ ժամում հավաքել մոտ 10․000 դետալ՝ միաժամանակ ապահովելով դրանց տեղադրման մեծ ճշտություն:
Հոսքագիծը բաղկացած է երեք հիմնական աշխատանքային բլոկներից և մի բլոկից մյուսն անցման մասում տեղադրված տեսողական վերահսկաման հատվածներից: Ամբողջ համակարգը ավտոմատացված է և հնարավորություն է տալիս հոսքագծի սկզբում դնելով դատարկ տպասալ հոսքագծի վերջում ստանալ ամբողջությամբ հավաքված և տեսողական թեստ անցած արտադրանք:

​ Նախկինում վերոնշյալ դետալները ներկրվում էին տարբեր երկրներից, իսկ այժմ հնարավորություն ունենք արտադրական ողջ ընթացքն իրականացնել Հայաստանում՝ Ինժեներական քաղաքում:

Share