News

Միացիր DISQO թիմին. Ընկերությունում թափուր աշխատատեղեր կան

DISQO-ում թափուր աշխատատեղեր կան: Ընկերության թիմը մշտապես համալրվում է և բաց է արդյունավետ գործընկերության համար:

Ընկերության թափուր հաստիքներին ծանոթացեք այստեղ:

DISQO-ն սպառողական տվյալների պլատֆորմ է, որի պրոդուկտները կապում են սպառողների կարծիքներն և պահվածքը բրենդերի փորձառության ու սպառողական հետագծի շրջանակներում։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավելի խորապես հասկանալ իրենց սպառողներին և ստեղծել մրցակցային առավելություն՝ տրամադրելով ամբողջական վերլուծություն մեկ աղբյուրից։ DISQO-ի պլատֆորմը հիմնված է ամբողջապես սպառողների թույլտվությամբ հավաքագրվող տվյալների վրա։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ու այսօր արդեն հասցրել է ճանաչվել որպես արագ-աճող տեխնոլոգիական ընկերություն և լավագույն գործատու՝ ներգրավելով արդեն շուրջ 300 աշխատակից։

Հիշեցնենք՝ վերջերս DISQO-ն Series B փուլով 85 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել:

DISQO-ի ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններով են ապահովում շուրջ 175 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների և 35 առաջատար գովազդային գործակալությունների։

Share