News

Արտավազդ Մինասյան. Krisp-ի գիտահետազոտական թիմը աշխատում է ևս 7 վիդեո ու աուդիո տեխնոլգիաների վրա, որոնք շատ շուտով լինելու են աշխարհում լավագույնը, որոշ դեպքերում` առաջինը

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ներկայացրել է՝ ինչ է արել թիմը և ինչ նոր տեխնոլոգիաների վրա է աշխատում:

«Մի քանի տարի առաջ, երբ Krisp-ում ստացել էինք աղմուկի հեռացման տեխնոլոգիան, մարդիկ հաճախ կասկածի տակ էին դնում մեր թիմի այլ նորագույն տեխնոլոգիաներ սարքելու հնարավորությունը։

Երկու տարի առաջ սկսեցինք աշխատել վիդեոզանգերի ժամանակ ֆոնը փոխելու տեխնոլոգիայի վրա։

Հիմա արդեն ունենք Zoom-ի և Microsoft-ի նմանատիպ տեխնոլոգիաների որակին հավասար, որոշ դեպքերում գերազանցող տեխնոլոգիան։

Ինչպե՞ս…

1. տաղանդավոր, գերկենտրոնացած և աշխատասեր գիտնականների և ծրագրավորողների թիմ,

2. աշխատանքային մշակույթ և պրոցեսներ, որոնք մարդկանց մոտիվացնում են մեծ հայտնագործությունների և օգնում են մրցակցել գլոբալ գիգանտների հետ,

3. ժամանակակից համակարգչային ռեսուրսներ»։

Արտավազդ Մինասյանը տեղեկացնում է նաև, որ Krisp-ի գիտահետազոտական թիմն աշխատում է ևս 7 վիդեո և աուդիո տեխնոլգիաների վրա, որոնք, ըստ Krisp-ի համահիմնադրի, շատ շուտով լինելու են աշխարհում լավագույնը, որոշ դեպքերում՝ առաջինը։

Share