Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում է անցկացրած դասընթացների շրջանավարտների հաջողության պատմությունները: Այս անգամ հերոսը Վահան Սանոյանն է, ով սովորել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի Ֆինանսահաշվային ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» բաժնում։
2020-ի մայիսին նախկին աշխատավայրից (բանկային ոլորտ) հեռանալուց անմիջապես հետո Վահանը մասնակցել է ԳՏՏԿ կազմակերպած Java ծրագրավորման դասերին։
Ըստ Վահանի՝ դասերն անցնում էին շատ հետաքրքիր և բազմաբովանդակ, ինչի համար շնորհակալ է ԳՏՏԿ դասախոսներին՝ Գնունի Գևորգյանի գլխավորությամբ, ում դերը անգնահատելի է համարում։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ հիասթափություններ հաղթահարելը ամենամեծ դերն են ունեցել իր հետագա հաջողության համար։
Դասընթացն ավարտելուց հետո Վահանն աշխատանքի է անցել EPAM Armenia-ում` որպես Java Software Engineer։
Այժմ ԳՏՏԿ-ում ավելի քան 200 ուսանող է ծրագրավորում սովորում:
ԳՏՏԿ-ում դասավանդվում են հետևյալ ծրագրավորման լեզուները`
C++ / Python,
HTML / CSS / PHP / Laravel,
Java / Android,
HTML / CSS / JavaScript,
iOS (Swift):