Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ի և Թումոյի համագործակցությունը պատանիներին կրթական նոր հնարավորություններ է տալիս
News 01/09/2021 14:19

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Beeline-ի համագործակցությունն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստան է բերում միջազգային առաջատար մասնագետների՝ Թումոյի ուսանողների համար բացառիկ կրթական հնարավորություններ ստեղծելով։ Համագործակցության արդյունքում այս տարի ևս Թումո կենտրոններում անցկացվեցին աշխատարաններ՝ կարճատև և ինտենսիվ կրթական ծրագրեր,մեքենայական ուսուցման, վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, ռոբոտաշինության և այլ ոլորտներում:

«Beeline-ի ու Թումոյի համագործակցության արդյունքում 100-ից ավելի ուսանողներ մասնակցեցին աշխատարանների` ստեղծելով ու զարգացնելով տեխնոլոգիաների ոլորտի իրական նախագծեր: Beeline-ի աջակցությամբ իրականացված աշխատարանները մեր պատանիների համար ևս մեկ հնարավարություն են առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել գործնական հմտություններ արդիական ոլորտներում։ Համագործակցության այս ֆորմատը Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների հետ արդյունավետ է ինչպես ուսանողների, այլև տեխնոլոգիական էկոսիստեմի զարգացման համար», – ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմի օգնությամբ Հայաստանի երիտասարդների համար նման խորացված գիտելիքներ են հասանելի դառնում և նոր հնարավորություններ բացում՝ ուսման ու հետագա աշխատանքի առումով: Համոզված եմ, նրանց համար շատ օգտակար ու ոգևորիչ է աշխարհի առաջատար ընկերությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ շփումը», – նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Լարա Շոնկվիլերի աշխատարանումը ուսանողները ուսումնասիրեցին Python և Numpy ծրագրավորման լեզուները, մարդկանց ձայնի ընկալումն ու ձայնային մշակման հիմունքները, իսկ աշխատարանի վերջում կոդավորեցին երաժշտական կոմպոզիցիաներ:

Ապա, Microsoft-ի արհեստական բանականության մասնագետ Շահբազ Մոգալի Թումո Երևանում և Գյումրիում անցկացած աշխատարանների ընթացքում ուսանողները մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման (NLP)օգնությամբ ստեղծեցին ծրագիր, որը  կարողանում է տեքստի մեջ հայտնաբերել սարկազմը: Facebook-ի ավագ ծրագրավորող Րաֆֆի Հովակիմյանի աշխատարանի ընթացքում Թումոյի ուսանողները հիմքից կառուցեցին  full stack հավելվածներ և հմտացան open-source stack-ով աշխատելու մեջ: Այն օգտագործվում է Facebook-ում և մեծ տարածում ունի ոլորտում:

Նյու Ջերսիի համալսարանից  Էնթոնի Դիզի հետ ուսանողները կառուցեցին մի սարք, որը արևային էներգիայի միջոցով փոքր մարտկոց է լիցքավորում: Այս համակարգը վերահսկում է մարտկոցի լիցքավորման մակարդակը և ջերմաստիճանը, ինչպես նաև այդ տեղեկատվությունն անլար հաղորդում է cloud-ին:

Սթենֆորդի համալսարանից Քայլ Դ’Սոուզայի աշխատարանում ուսանողները սովորել են բջջային հավելված ստեղծելու բոլոր հմտությունները, այդ թվում` ինչպես հավելվածին ավելացնել տեքստ, պատկերներ, կոճակներ` օգտագործելով React Native-ը: