News
02/09/2021 15:56
Կիևում բացվեց Թումո միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը համալրեց այլ երկրներում արդեն գործող կենտրոնների ընտանիքը:
Հիշեցնենք՝ Հայաստանից դուրս Թումո կենտրոններ կան նաև Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում և Բեռլինում:
Իսկ Հայաստանում այժմ գործում է չորս Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և երկու Թումո տուփ՝ Բերդում ու Գավառում։ Այս պահին ծրագրվում է կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սևան քաղաքում։