«Մեկ ժամ գիտնականի հետ» հանդիպումների շարքի հյուրն է Վլադիմիր Ասրիյանը, ով Centre de Recerca en Economia Internacional (CREI)-ի գիտաշխատող է և Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր: Նա նաև Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (CEPR) գիտաշխատող է և Հայկական տնտեսական ասոցիացիայի խորհրդի անդամ: Վլադիմիրը ստացել է իր բակալավրի կոչումը տնտեսագիտության և մաթեմատիկայի ոլորտում Սան Դիեգոյի համալսարանից(Կալիֆորնիա) 2007 թ., և տնտեսագիտության թեկնածուի կոչում Բերկլիի համալսարանից(Կալիֆորնիա) ՝ 2014 թ .:
Վլադիմիրը տնտեսագիտության տեսաբան է, որն ունի հետազոտական հետաքրքրություններ մակրոտնտեսության և ֆինանսների խաչմերուկում: Մասնավորապես, նրա հետազոտությունը կենտրոնանում է ֆինանսական ճգնաժամերի ծագումը և դա կարգավորող քաղաքականության դերը և անելիքը հասկանալու վրա: Հանդիպման ընթացքում Վլադիմիրը կքննարկի իր աշխատանքը և ոլորտում վերջին զարգացումները:
Հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին, ժամը 17:30-ին, PMI Science R&D կենտրոնում, հասցե՝ Տերյան 105 (Պոլիտեխնիկի 13-րդ մասնաշենք, Ինովացիոն կենտրոնի/ANEL-ի կողքի շենքն է)։
Սեմինարին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: