News
07/09/2021 16:22
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանում արդեն փորձնական թռիչքներ են իրականացվում:
Թեև շինարարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, այնուամենայնիվ, սեպտեմբերի 18-ին այստեղ կանցկացվի առաջին ԱԹՍ մրցույթը, որին կմասնակցի 30 թիմ:
Թռիչքուղին արդեն պատրաստ է: Այն նախատեսված 80-ի փոխարեն ունի 100 մետր երկարություն: Նախատեսված է, որ ԱԹՍ օդանավակայանում լինեն ԱԹՍ-ի փորձարկումների համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները: Իր բոլոր ենթակառուցվածքներով օդանավակայանը պատրաստ կլինի լիովին շահագործվել մեկ տարի անց: