Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինժեներական քաղաքում կրթական ծրագիր է մեկնարկում Ավագ դպրոցի սաների համար
News 08/09/2021 17:06

Ինժեներական քաղաքը հայտարարում է Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում կուսուցանվի ինժեներությունը։

Դասընթացներն իրականացվելու են երեք ուղղություններով՝ ավիամոդելավորում, ռադիոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել տեսական գիտելիքները վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով:

Դասերն անցկացվելու են Ինժեներական քաղաքում՝ Բագրևանդի 21/1 հասցեում։

Դասընթացն անվճար է, տևողությունը 3 ամիս է:

Մասնակիցները կընտրվեն տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով:

Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է: