Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DisruptHR համաշխարհային հաջողված շարժումն արդեն երկրորդ անգամ մեկնարկեց Երևանում  
News 09/09/2021 11:30

Սեպտեմբերի 8-ին PMI Science գիտահետազոտական կենտրոնում արդեն երկրորդ անգամ մեկնարկեց  DisruptHR Yerevan շարժումը, որը մեծ տարածում է գտել աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 31 երկիր և 135- ից ավել քաղաք: Միջոցառման շրջանակներում տարբեր ընկերությունների 10 խոսնակներ ներկայացրին իրենց տեսակետները ավելի քան 120 մասնակիցների։ Արդեն երկրորդ անգամ յուրօրինակ ձևաչափով ներկայացվող ելույթները մասնակիցներին զինեցին կարևորագույն ինֆորմացիայով, ոգեշնչեցին վերհանել շրջադարձային գաղափարներ, մոտիվացրին վստահորեն առաջ շարժվել՝ ավելի լավ ապագա կերտելու համար: 

DisruptHR շարժումը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: Միջոցառման հաջող իրականացմանը նպաստեցին գործընկերները՝ Ֆիլիպ Մորրիսի “PMI Science” գիտահետազոտական կենտրոնը և Իջևանի գինու-կոնյակի գործարանը։ 

«Տվյալ միջոցառումն անցկացնում ենք արդեն երկրորդ անգամ և ուրախությամբ արձանագրում ենք, որ արդեն իսկ երկրորդ անգամից այն վայելում է մեծ ճանաչում հայաստանյան բիզնես հանրության կողմից:  Վստահությամբ կարող ենք փաստել, որ սա նաև Cascade People & Business-ի հաղթանակն է: Մեր ընկերության քաղաքականության հենակետերից են մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի զարգացումը, հանրայնացումը և կարևորումը, մեզ համար տրամաբանական քայլ է աշխարհով մեկ մեծ ալիք առաջացրած DisruptHR շարժման ներկայացումը Հայաստանում։ Եվս մեկ ուրախ լուր. DisruptHR  

Yerevan-ը Հայաստանում կանցկացվի տարեկան 4 անգամ», – իր խոսքում շեշտադրել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։ 

«Չափազանց ուրախ ենք PMI Science գիտահետազոտական կենտրոնի հարկի տակ հյուրընկալել DisruptHR միջոցառումը, որի ոգին համահունչ է մեր իսկ ընկերության շրջադարձային մոտեցումներին։ Ցանկացած ոլորտում նոր շուրչ ու փորձ կիրառելը, անշուշտ, վերելքի առաջին քայլն է։ Հենց նոր գաղափարներն ու դրանց իրագործումն են նպաստում անհատի, համայնքի ու, ի վերջո, երկրի զարգացմանը», – հավելեց Վահե Դանիելյանը՝ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը։

Միջոցառման տեսանյութերը տեղադրվելու են distrupthr.co կայքում: Այսպիսով, DispruptHR-ն ընձեռում է հայաստանյան մասնագետների ձայնը միջազգային բիզնես հանրությանը հասանելի դարձնելու ևս մեկ հնարավորություն: DispruptHR Yerevan միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: Հաջորդիվ կտեղեկացնենք մյուս միջոցառումների մասին : 

Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար հայաստանյան ընկերություն է, որը գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր գործունեության 13 տարիների ընթացքում, համագործակցելով ավելի քան 500  տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար: 

Հայաստանում PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին։ Այն Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի՝ աշխարհում երրորդ գիտահետազոտական կենտրոնն է, որի միջոցով ընկերությունը փորձում է հասնել անծուխ ապագայի իր տեսլականին։ Ֆիլիպ Մորրիսը բարձր է գնահատում Հայաստանում գիտական հարուստ ժառանգությունը և տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալը։ Ներկայումս գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Թիմը դինամիկ կերպով ընդլայնվում է, և հետազոտողները աշխատում են հետևյալ առաջնային ուղղություններով` տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութաբանություն:  Համագործակցելով երկրի տեխնոլոգիական հարուստ էկոհամակարգի հետ՝ թիմը նախատեսում է փորձարկել և զարգացնել նորարարական լուծումներ, որոնք կնպաստեն PMI-ի արտադրանքի բարելավմանը և նորարարությունների առաջխաղացմանը համաշխարհային մակարդակում։  

Իջևանի գինու-կոնյակի գործարանը (https://www.ijevangroup.am) Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Այն հիմնադրվել է 1951 թ: Իջևանի գինու-կոնյակի գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և պտղահատապտղային գինիներ, մրգային օղիներ, պահածոների և չրերի մեծ տեսականի: Այսօրվա խաղողի այգիների տարածքը կազմում է ավելի քան 300 հեկտար: Այգիները գտնվում են Արարատյան դաշտավայրում:  

Խաղողի սորտերի ընտրման և մշակման համար ընդգրկված են Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի փորձառու մասնագետները: Ընկերության առաքելությունն է հնարավորություն տալ վայելելու արևոտ Հայաստանի իրական գինիները, կոնյակները և պահածոները՝ ապացուցելով հայկական ապրանքների հարստությունն ու որակը: