Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկում է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը։ Երկար սպասված համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 10-11-ը՝ համախմբելով տարբեր երկներ ներկայացնող ոլորտի առաջատար մասնագետների։
Լրատվամիջոցներին հրավիրում ենք մասնակցելու ու լուսաբանելու միջոցառումը։ Հարցազրույցների հնարավորությունը նախատեսված է սեպտեմբերի 10֊ին` ժամը 11:00-ից։
Դատաֆեստ Երևան համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի և արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել և նոր կապեր հաստատել։
Բանախոսների մի մասը արհեստական բանակությամբ զբաղվող հայկական ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Իրանից, Վրաստանից և այլն։ Նախատեսված ելույթները ներկայացնելու են արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։
Համաժողովն անցկացվելու է անգլերեն լեզվով։ Ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ: Համաժողովի կայքը հասանելի է գրանցման եւ այլ մանրամասների համար: Համաժողովը նախատեսված է արհեստական բանականության ոլորտում աշխատող մասնագետների, ինչպես նաև բնագավառի բարձր կուրսերի ուսանողների համար։
Միջոցառման գլխավոր հովանավորներն են Կրիսպը, ՊիկսԱրտը, Ամերիաբանկը, Ֆիլիպ Մորրիս Արմենիան, Վեբբ Ֆոնտենը, հովանավորներն են՝ Վիէմուերը, Ինթելինէյրը, Սերվիս Տիտանը, Էնվոյը,Դիսքոն և Սիմփլի Թեքնոլոջիսը:
Համաժողովի կազմակերպիչներն են Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Զաւէն և Սոնիա Ագեան Բնագիտության և Ճարտարագիտության ֆակուլտետը։